Իրաքի «Ալ-Կաիդա»–ն հայտարարել է, որ պատասխանատու է երկրում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունների համար, որոնց պատճառով առնվազն 52 մարդ էր մահացել: Հիշեցնենք, որ պայթյունները տեղի են ունեցել նախքան Բաղդադում մյուս շաբաթ անցկացվելիք Արաբական երկրների լիգայի վեհաժողովը։
Reuters-ը հաղորդում է, որ Իրաքում հանդիպումը տեղի է ունենալու վերջին 20 տարում առաջին անգամ, և կառավարությունը ցանկանում է ապացուցել, որ կարողացել է պահպանել անվտանգությունը՝ երկրից ԱՄՆ-ի զորքերի հեռանալուց հետո:
Իսլամիստական կայքում տեղադրված հայտարարության մեջ, «Ալ-Կաիդա»–ն ասել է, որ Իրաքի տարբեր քաղաքներում տեղի ունեցած 30 պայթյունները, որոնց պատճառով մահացել էր 52 և վիրավորվել 250 մարդ, նպատակ են ունեցել թուլացնել երկրի ներքին անվտանգությունը նախքան Բաղդադում վեհաժողովի անցկացումը:









































