TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս շաբաթ մեկնելու է Ավստրիա ու Բելգիա:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Դավութօղլուն հանդիպելու է իր ավստրիացի գործընկեր Միխաել Շպինդելեգերի հետ: Դավութօղլուին ընդունելու է նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:
Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում նաև Ավստրիայում բնակվող թուրքերի ինտեգրման ու միգրացիայի խնդիրը:
Վիեննայից Դավութօղլուն կմեկնի Բրյուսել, ուր կմասնակցի Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությանը նվիրված ԵՄ-ի՝ արտաքին կապերի գծով հանձնաժողովի նիստին:









































