Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին 2012 թ. հուլիսին կսկսի իր «Նոյ» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը նկարահանում է Paramount կինոստուդիան, որը նախագծում ներդրել է 130 մլն դոլար:
Ինչպես հաղորդում է Deadline կինոռեսուրսը, ֆիլմում գլխավոր դերում հանդես կգա Ռասել Քրոուն: Սկզբնապես այդ դերի համար նշանակված էր Քրիստիան Բեյլը, որը հետո հրաժարվեց:
Նշենք, որ Նոյի և Համաշխարհային ջրհեղեղի պատմությունը շատ քիչ է հետաքրքրում կինեմատոգրաֆիստներին: Սակայն ստանալով համապատասխան սյուժե՝ Արոնոֆսկին պատրաստվում է հսկայական նախագիծ իրականանցել՝ «ստեղծելով սեփական մոլորակը»:
Արոնոֆսկին համաշխարհային ջրհեղեղի թեմայով հետաքրքրվել է դեռ դպրոցական տարիքից: 13 տարեկանում նա մրցանակ է ստացել Նոյի աչքերով նկարագրված ջրհեղեղի մասին պոեմի համար: Դեռ 2007 թ. Guardian-ին տված հարացազրույցում նա պատմել է, որ Նոյն առաջին մարդն էր, որը «խաղողի վազ է տնկել, գինի պատրաստել և իմացել, թե ինչ է գինովցածությունը»: «Այդ ամենը նկարագրված է Աստվածաշնչում. դա եղել է նրա առաջին զբաղմունքներից մեկը, երբ նրա տապանը ցամաքի է հասել: Սա իսկական հաղթողի արարք է. Նոյն իրականում սարսափելի, ոչ միանշանակ կերպար է եղել»,- ասել է նա:









































