ԿԺԴՀ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ միջուկային անվտանգության հարցերով Սեուլյան գագաթաժողովը, որը պետք է տեղի ունենա մարտի 26-27-ը, կդիտարկի որպես «պատերազմի հայտարարություն»: Այս մասին հայտնում է Renhap գործակալությունը:
Իսկ այդ ընթացքում Կորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ շատ վատ է ընդունում հյուսիսկորեական հրթիռի գործարկումը, սակայն֊ այդ ամենով հանդերձ, բաց կթողնի դուռը ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է միավորման հարցերով նախարար Յու ՈՒ Իկը:
Ընդ որում, նա չի հայտնել` մտադի՞ր է արդյոք Սեուլն այդ հարցն ընդգրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, թե՞, այնուամենայնիվ, հրթիռի գործարկումը տեղի կունենա,- գրում է ITAR-TASS-ը:









































