Մարտի 20-ին, ժամը 15-ի սահմաններում, թիվ 33 երթուղու «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայում բախվել է «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ-500» մակնիշի ավտոմեքենաների:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ բախման հետևանքով երթուղայինը կողաշրջվել է. 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:









































