Ֆրանսիայի ամենահին Ֆեսենհայմի ատոմակայանի երկրորդ ռեակտորը մեխանիկորեն կանգ է առել, քանի որ նրա աշխատանքի խափանում է գրանցվել: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով ատոմակայանի ղեկավարության տարածած հայտարարությանը:
«Կայանի մասնագետները այս պահին պարզում են միջադեպի պատճառները… Այն ոչ մի ազդեցություն չի ունեցել ոչ ատոմակայանի, ոչ էլ շրջակա միջավայրի անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ Ֆեսենհայմի ատոմակայանը կառուցվել է 1977թ.-ին:









































