Thursday, 04 06 2026
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է

Ալիևը հավատում է սեփական բանակին

Երկրի կառավարության` 2010 թվականի արդյունքներին նվիրված նիստում ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե հայկական կողմը «փորձում է վերադառնալ ավելի վաղ բանակցությունների սեղանի շուրջ համաձայնեցված հարցերին, փորձում է ժամանակ ձգձգել». Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Մի խոսքով, մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում ազատել զավթած տարածքները, ձգտում է հնարավորինս երկար օկուպացված պահել այդ հողերը: Եվ այդպիսով, դա օգտագործելով` Ադրբեջանից ստանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրենց ձեռնտու պայմաններ: Իսկ դա անհնար է», – հայտարարել է Ալիևը` կրկնելով բազմիցս արած այն պնդումը, թե «Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է»:

«Ադրբեջանական պետությունը երբեք թույլ չի տա, որպեսզի կրկին երկրորդ հայկական պետություն ստեղծվի Ադրբեջանի պատմական հողերի վրա: Այսինքն, դա չի եղել, չի և երբեք չի լինի բանակցությունների թեմա: Հարցի լուծման համար Հայաստանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը զավթած հողերից: Դրանից հետո կարող է հաստատվել խաղաղություն», – ասել է Ադրբեջանի նախագահը և հավելել. – «Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում ինքնավարության պայմաններում: Ինչպես և բոլոր քաղաքակիրթ երկրներում, այնտեղ նույնպես աշխատանքը պետք է կազմակերպվի ժողովրդավարական բոլոր սկզբունքների հիման վրա: Այդ շրջանակներից դուրս, որևէ այլ ուղղությամբ հարցի լուծումը անհնար է: Ադրբեջանը չի համաձայնի դրան»:

«Մենք պետք է ձգտենք 2011 թվականին ավելի ամրապնդել մեր դիրքերը», – հայտարարել է Ալիևը` վստահեցնելով, որ անցած տարի միջազգային կազմակերպություններում «շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել տվյալ հարցով». – «Եվրախորհրդարանը ընդունեց շատ արդարացի բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Տվյալ հարցը քննարկվում է նաև միջազգային այլ կազմակերպություններում, և մեր դիրքորոշումը պաշտպանվում է: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ հարցով ընդունվեց շատ արժեքավոր, արդարացի բանաձև, որը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ պարոն Բառոզուի հետ համատեղ ասուլիսում արտահայտվեց Եվրահանձնաժողովի և Եվրոպական միության դիրքորոշումը տվյալ հարցով, այն է` Եվրոպական միությունը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Այսինքն, սրանք են հարցի լուծման միջազգային շրջանակները, և այն կարող է լուծվել միայն այդ շրջանակներում: Որևէ այլ տարբերակ քննարկման թեմա չէ», – ասել է Ադրբեջանի նախագահը: – «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում: Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Բայց այստեղ հիմնական դերը խաղում են միջազգային իրավունքի նորմերը: Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անվերապահ կերպով գտնի իր լուծումը»:

«Մյուս կողմից, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ, բանակցություններին զուգընթաց` մենք միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում բանակաշինությանը, հզորացնում ենք մեր բանակը: Թշնամին ևս դա գիտի և դողում է ահից: Նրանք նույնպես լավ գիտեն, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է ցանկացած պահի կործանարար հարված հասցնել թշնամուն: Եվ այդ հարվածի արդյունքում իրավիճակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Հայաստանում կարող է զարգանալ լրիվ այլ ուղղությամբ: Ուղղակի մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Սակայն մենք մեզ շատ վստահ ենք զգում», – հայտարարել է Ալիևը. հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում