Երեկ թուրքական Բաթման և Ջիզրե հարավարևելյան քաղաքներում տեղի է ունեցել բախում ոստիկանության և քրդական բնակչության միջև, որոնք հավաքվել էին՝ նշելու Նովրուզը:
Բաթմանում ոստիկանները օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ այն բանից հետո, երբ հավաքվածները սկսել են քարկոծել նրանց: Վիրավորվել է 15 մարդ: Ջիզրեում վնասվածքներ են ստացել 2 ոստիկաններ և 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ նման բախումներ էին տեղի ունեցել նաև Ստամբուլում և Դիարբեքիրում, որի հետևանքով վիրավորվել էր 9 մարդ:
Տեղեկացնենք, որ քրդերը Նովրուզի տոները մշտապես օգտագործում են` զանգվածային միջոցառումների ընթացքում քրդական հիմնախնդիրները բարձրացնելու համար:









































