Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երեխաներին խնամելու մարդկանց հակումը կարելի է որոշել ուսումնասիրելով նրանց ուղեղի աշխատանքը:
Daily Mail-ը գրում է, որ Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց ուղեղների աշխատանքը` ուսումնասիրելու համար, թե հետազոտության մասնակիցներն ինչպես են արձագանքում երեխաների նկարներին:
Ապացուցվել է, որ որոշ մարդիկ երեխայի հանդեպ հոգատարության զգացում են ունենում անգամ նրա նկարին նայելով, եթե նույնիսկ այդ երեխան իրենցը չէ: Երեխաների նկարներին նայելն ակտիվացրել է մեծահասակների ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են շարժվելու և խոսելու պատրաստակամության համար: Հետազոտությանը մասնակցել է 9 կին ու 7 տղամարդ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage ամսագրում: