«Ա1+»-ի սեփական աղբյուրները հայտնել են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 15-ի հանդիպելու համար Ռոբերտ Քոչարյանը ջանք չի խնայել։ Իսկ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն արժանանալու համար, նրա նպատակը՝ ՌԴ-ում, իսկ ավելի ստույգ «Գազպրոմում» աշխատանք ստանալն է եղել։
Ըստ աղբյուրի, Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունի գրավել «Գազպորմի» փոխնախագահի պաշտոնը, որը ենթադրում է նաև բավականին լուրջ աշխատավարձ, ի տարբերություն նույն «Գազպրոմում» այսօր նրա զբաղեցրած պաշտոնի։
«Ա1+»-ը հիշեցնում է, որ Քոչարյանը ԱԿՖ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ նա ներկայացնում է հայկական ակտիվների շահերը:











































