Բիթլզ խմբի Yellow Submarine անիմացիոն ֆիլմը վերականգնվել է, որպեսզի այս տարի թողարկվի որպես DVD:
Associated press-ը հաղորդում է, որ Apple Corps ընկերությունն այսօր ասել է, որ մասնագետներն աշխատել են 4 ամիս շարունակ՝ առանձին-առանձին մաքրելու համար 1968 թվականին նկարահանված ֆիլմի յուրաքանչյուր կադրը: Ընկերությունն ասել է, որ իրենք նախընտրել են չօգտագործել ավտոմատացված ծրագիր՝ ֆիլմի չափազանց կարևոր լինելու պատճառով:
Գույներով հարուստ ֆիլմը, որը ներկայացնում էաշխարհահռչակ խմբի անդամների անիմացիոն կերպարները և նրանց կատարումները, դեռ հասանելի չէ հանրության համար:
Ֆիլմի DVD-ն կթողարկվի մայիսի 28-ին: