Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն երեկ Ադրբեջանում պաշտոնական այցի ավարտից հետո, երբ ստորագրվեցին երկու հռչակագրեր, որոնցով հիմք է դրվում Ադրբեջանի և ԵՄ էներգետիկ երկարատև համագործակցությանը և էներգակիրների արտահանման նոր ուղիների ստեղծմանը, եվրոպացի պաշտոնյան շրջել է Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնով, եղել նրա պատմամշակութային վայրերում: Նա մասնավորապես շրջել է «Իչերի Շեհեր» պատմաճարտարապետական արգելոցում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Day.az-ը:
Բառոզուն եղել է «Փեզար մեյդանի» (կենտրոնական շուկա) ճարտարապետական համալիրում, նրան պատվել են Բուխարայի քարվանսարայում. նա փորձել է տեղի խոհանոցի խորտիկներից:
Բառոզուին են նվիրել հատուկ օրացույց:
Երեկ, ուշ երեկոյան Բառոզուն մեկնել է Թուքմենստան: