Marca-ի փոխանցմամբ «Բարսելոնա»-ն առաջ անցավ «Ռեալ»-ից և «Սանթոս»-ի հետ համաձայնության եկավ Նեյմարի տրանսֆերի ձեռքբերման հարցում: Կատալոնական ակումբը վճարել է 14.5 մլն եվրո, որը տրանսֆերի ընդհանուր արժեքի մի մասն է, իսկ ընդհանուր իրավունքները գնահատվել են 58 մլն եվրո:
Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրը: Եվրոպական մյուս գրանդ ակումբը (Մադրիդի «Ռեալ»-ը) ևս հետաքրքրված էր Նեյմարի ծառայություններով, սակայն «Բարսելոնա»-ն հաղթող ճանաչվեց այդ պայքարում:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Նեյմարը «Բարսելոնա»-ում հադես կգա 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո:






































