Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական, իրավական գիտությունների թեկնածու Ռուստամ Մախմուդյանն ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում:
«Մախմուդյանը հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել եզդի ազգի ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում:
«Ես ազգությամբ եզդի եմ և ԲՀԿ-ի հետ քննարկելուց հետո իմ այդ որոշումը կայացրել եմ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն ցանկանում Է երիտասարդ ներկայացուցիչներ ունենալ Աժ-ում, ինչի հետ ես համամիտ եմ: Իմ նպատակն Աժ-ում իրավաստեղծ գործունեություն ծավալելն է»,- եզրափակել է ՄԻՊ խորհրդականը:
«Հիշեցնենք, որ Ռուստամը բավականին ակտիվ աշխատել է անցած նախագահական ընտրությունների ժամանակ` որպես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի անդամ: Եվ երբ արտակարգ դրություն էր, նա մի շարք թերթերի լրագրողների հետ անձամբ եղել է տպարաններում»,- հավելում է թերթը:









































