Ինչպես տեղեկացնում է Росблата-ի թղթակիցը՝ վկայակոչելով Տարածաշրջանների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովի խոսքերը, Տարածաշրջանների կուսակցությունը ընդունել է, որ Ուկրաինայում ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չի հավաքվել ահրաժեշտ 300 ձայնը:
«Կայացած նախագահական ընտրություններից հետո, մենք, այդ թվում՝ և ես անձամբ, աշխատում էինք օրենքի նախագծի վրա, որպեսզի Ուկրաինայում իրականացվեր լեզուների եվրոպական կանոնադրություն (ռուսերենին տարածաշրջանային կարգավիճակ տալու համար): Սույն օրենքի նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և ստացել բացարձակ դրական գնահատական: Իրավաբանորեն մենք պատրաստ ենք այդ օրինագիծը խորհրդարան ներկայացնելուն»,- ասել է Ալեքսանդր Եֆրեմովը:
Միևնույն ժամանակ, Եֆրեմովը խոստովանել է, որ անհրաժեշտ է Գերագույն Ռադայի 450 պատգամավորներից 300-ի աջակցությունը, ինչն այս պահին բացակայում է:








































