Ուրուգվայում ձերբակալվել են երկու սանիտար, որոնք կասկածվում են երկրի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի երկու հիվանդանոցներում մի քանի տասնյակ հիվանդների սպանության մեջ:
Ինչպես հաղորում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, մարտի 18-ին ոստիկանության տեսուչ Խոսե Լուիս Ռոլդանը հայտարարրել է, որ, հնարավոր է, սանիտարները թունավոր ազդեցությամբ դեղամիջոցները ստացել են Բրազիլիայից և դրանք տվել անբուժելի հիվանդներին:
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սանիտարները գործել են մարդասիրական նկատառումներից ելնելով, մյուսները պնդում են, որ մահացածները ծայրահեղ ծանր վիճակում չեն եղել:









































