Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Նյու Յորքի ոստիկանությունը երեկ ձերբակալել է «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» ակցիայի 73 մասնակիցների: Ոստիկանությունը Զուկոտտի պուրակում հավաքվածներին ուշ երեկոյան բարձրախոսով զգուշացրել է, որ զբոսավայրը փակ է այցելուների համար, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել լքել այն:
Ակցիային ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 300 հոգի: Ոստիկանությունը նախազգուշացումից հետո սկսել է մաքրել այգին ակցիայի մասնակիցներից: Հաղորդվում է, որ երկու կին տեղափոխվել է հիվանդանոց:









































