Սիրիայի Հալեպ քաղաքում պայթել է ականապատ մեքենա: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, կան զոհեր և տուժածներ, սակայն առայժմ հստակ թվեր չեն հայտնվում։
Տեղի հեռուստաընկերությունները հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել բնակելի թաղամասում:
Մինչ այժմ Հալեպում համեմատաբար խաղաղ իրավիճակ էր տիրում. այնտեղ բողոքի ակցիաները և բռնությունները նույն ծավալաները չունեին, ինչ Սիրիայի մյուս շրջաններում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի էր ունեցել երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն 27 մարդ:








































