Ավելի քան 13 զոհ է հայտնաբերվել Պակիստանի Հայբերի շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի սահմանի հարևանությամբ:
Ըստ տեղեկությունների` մահացածների մարմիններն աղավաղված են եղել, բայց երևացել են կտտանքների հետքեր:
Ներկայումս զոհերի ինքնությունը չի հաստատվել:
Անհայտ պաշտոնյայի խոսքերով` զոհերը տեղի բնակիչներ են, որոնք ավելի վաղ առևանգվել էին:
Երկու օր առաջ այս տարածքում հայտնաբերվել էին 12 աղավաղված դիակներ, որոնց մարմինները ծակծկված էին հրազենային բազմաթիվ կրակրոցներից:
Պակիստանի զինվորականները վերջին շրջանում այս տարածքում ակտիվացրել են պայքարն ահաբեկիչների դեմ:









































