Կուբայի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր քաղաքացիները առանց դժվարությունների կարողանան հանդիպել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ:
The Washington Post-ի փոխանցմամբ՝ աշխատանքային հարցերի նախարարությունը հայտնել է, որ պետական աշխատողները Հավանայում և Սանտյագոյում հնարավորություն կունենան բացակայել աշխատանքից՝ միջոցառումների ընթացքում Հռոմի պապին հանդիպելու համար:
Հիշեցնենք, որ Բենեդիկտոս 16-րդը Կուբայում կլինի մարտի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:
Միևնույն ժամանակ Կոմունիստական կուսակցության Granma թերթը շաբաթ օրը հաղորդել էր, որ մայրաքաղաքի հիմնական օդանավակայանը հատուկ նախապատրաստվում է Հռոմի պապին ընդունելու համար:









































