Բաքվում այսօր տեղի է ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր կուսակցության՝ Երիտասարդների իրավունքների պաշտպանության կոմիտեի արտոնված հանրահավաքը: Այս մասին հայտնում է trend.az գործակալությունը:
Ցույցը տեղի է ունեցել Սաբիլյան շրջանում՝ Է. Ազիզովի անվան վարորդական դպրոցի բակում ու անցել է առանց միջադեպերի:
Ցույցին մասնակցել է 300 երիտասարդ ընդդիմադիր:
Երիտասարդների իրավունքների պաշտպանության կոմիտեի մեջ մտնում են Քաղաքացիական համերաշխությունը, «Մուսաֆաթ» կուսակցությունը, Դոմոկրատական կուսակցությունը, Nida, Azad քաղաքացիական շարժումները:







































