ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԺԴՀ-ին կոչ է արել վերանայել հաջորդ ամիս արհեստական արբանյակ բաց թողնելու որոշումը:
Ուրբաթ ՄԱԿ-ի կենտրոնակայանում արված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Փհենյանի այդ քայլը «պետք է համապատասանի վերջինիս հետ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությանն այն մասին, որ հրաժարվում է հեռահար հիթիռներ արձակելուց»:
Պան Գի Մունը խորհուրդ է տվել Հյուսիսային Կորեային ամբողջությամբ կատարել Անվտանգության խորհրդի 2009թ. ընդունած 1874 բանաձևը, որն արգելում է «հեռահար ցանկացած հրթիռի գործարկումը, որոնք պատրաստված են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայով»:
Բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2009թ. հունիսի 12-ին այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկում կատարեց: Բանաձևում ԱԽ-ն մեղադրեց երկրի այդ քայլը, մասնավորապես արգելք դրվեց Հյուսիսային Կորեայից բոլոր տիպի զինատեսակների արտահանման, ինչպես նաև ներմուծման վրա՝ բացառությամբ թեթև զինատեսակների: ԱԽ-ն նաև սառեցրեց ԿԺԴՀ-ի այն ակտիվները, որոնք կարող էին օգտագործվել միջուկային ծրագրերի նպատակով:
Նախօրեին հայտարարվել էր, որ ապրիլի 12-16-ը ԿԺԴՀ-ն խաղաղ նպատակներով պետք է գործարկի արհեստական արբանյակ, որը ստեղծված է «սեփական տեխնոլոգիաների հիման վրա»:











































