Մարտի 16-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել կանգառի շինության քարե պատին:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































