Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն է ստացել, որ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը օրերս «Հարսնաքարում» պատիվ է տվել Նոր Նորքի մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին և նրանց հրահանգել աշխատել այդ համայնքն ընդգրկող թիվ 2 ԸԸՀ-ում ՀՀԿ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սամվել Ֆարմանյանի օգտին՝ մասնավորապես անձնագրի տվյալներ հավաքել, քարոզչություն իրականացնել ծնողների շրջանում և այլն:
«Երեկ, երբ մենք փորձում էինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ տնօրեններից, բոլոր մանկապարտեզներից մեզ հայտնեցին, որ տնօրենները թաղապետարանում խորհրդակցության են: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք արդեն հավաքագրել են անձնագրի տվյալները և գնացել էին զեկուցելու»,- հավելում թերթը:









































