ՄԱԿ-ի հատուկ դեսպան Քոֆի Անանն այսօր զգուշացրել է, որ Սիրիայի հակամարտությունը կարող է «լուրջ ազդեցություն» ունենալ տարածաշրջանի վրա, եթե ճիշտ լուծում չգտնվի: Նա նաև ասել է, որ պատրաստվում է ևս մեկ անգամ այցելել Սիրիա այն բանից հետո, երբ արվեն բոլոր նախապատրաստությունները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, սակայն, չի կարողանում միաձայն որոշում կայացնել Սիրիայում բռնությունները դադարեցնելու մասին՝ մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով, որոնք շարունակում են պաշտպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
The Washington Post-ը գրում է, որ Անանն իր հայտարարության մեջ ասել է, որ այս պահին բոլորի նպատակը պետք է մեկը լինի՝ բռնություններն ու սպանությունները դադարեցնելու միջոցով ժողովրդավարական Սիրիա ստեղծելը:









































