Անտեսելով երեկ կառավարության որոշումը` «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպան ակտիվիստները շարունակում են պայքարը կրպակների ապամոնտաժման համար:
Այսօր ժամը 18:00 մաշտոցի այգում տեղի կունենա համերգ Արմինե Հայրապետյանի ու Վախթանգ Հարությունյանի մասնակցությամբ:
«Հանուն ինքնորոշված քաղաքացու, հանրային ունեցվածքի, առողջ միջավայրի միացե’ք արժանապատիվ երկրում արժանապատիվ քաղաքացի կերտելու կանաչ ու առողջ շարժմանը»,- հորդորում են ակտիվիստները:











































