Էնդի Ուորհոլի ստեղծագործությունը՝ ռոք են ռոլի արքա Էլվիս Պրեսլիի դիմանկարը, կվաճառվի Լոս Անջելեսում՝ «Սոթբիս» աճուրդը տանը, մայիսի 9-ին: Ինչպես հինգշաբթի հայտնել է աճուրդի տան պաշտոնական ներկայացուցիչը՝ դիմանկարի նախական գինը կլինի 30-50 մլն դոլար:
Դիմանկարը կոչվում է «Կրկնակի Էլվիսը», քանի որ նկարում Էլվիսի երկու միանման պատկեր է:
«Կրկնակի Էլվիսը» Ուորհոլի ստուդիայից տեղափոխվել էր ժամանակակից արվեստի Ferus հայտնի պատկերասրահ և առաջին իսկ օրից իր վրա մեծ ուշադրություն հրավիրել:
Պրեսլին Ուորհոլի համար եղել է փառքի կենդանի մարմնավորում:
Ընդհանուր առմամբ, նկարիչը լեգենդար երաժիշտին նվիրել է 22 աշխատանք, որոնցից 9-ը զարդարում են թանգարանները, իսկ մնացածը գտնվում են մասնավոր հավաքածուներում:
Վերջին անգամ նրանցից մեկը աճուրդի է հանվել 1995 թ., ինչը, անկասկած, շահագրգռող փաստ է առաջիկա աճուրդի համար,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:









































