Օքլենդում ընթացող ATP մրցաշարի 6-րդ ռակետ, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կիսաեզրափակիչում պարտության մատնեց մրցաշարի 6-րդ ռակետ իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի մեկ այլ իսպանացի` մրցաշարի առաջին ռակետ Դավիդ Ֆերերը, որը մյուս կիսեզրափակիչում 6:3, 7:5 հաշվով հաղթեց կոլումբիացի Սանտյագո Ժիրալդոյին:






































