Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է չորս տարի ժամկետով Հունաստանին տրամադրվող 28 միլիարդ եվրո ֆինանսական օգնությունը:
Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ ֆինանսական օգնության առաջին չափաբաժինը` 1.65 միլիարդ եվրո, կտրամադրվի անմիջապես:
Հունաստանի ևս մեկ վարկատու` եվրոգոտին, նախօրեին Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդի միջոցով հաստատել էր երկրին տրվող 34.4 միլիարդ եվրո օգնությունը, որը կտրամադրվի մի քանի չափաբաժիններով:
Հիշեցնենք, որ Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկրորդ փաթեթի գումարը կազմում է 130 միլիարդ եվրո, որը կտրամադրվի ԱԺՄՀ-ի եվրոգոտու երկրների կողմից:









































