Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեին: Այս մասին նշված է պետության ղեկավարի կայքում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններին ու համագործակցությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Ալիևն ընդգծել է, որ Վեստերվելեի ադրբեջանական այցը կնպաստի երկու երկրների միջև գործընկերության ամրապնդմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող մի շարք այլ հարցեր: