Wave Gliders ռոբոտները չորս ամսվա ընթացքում ինքնուրույն հաղթահարել են 6 հազար կմ հեռավորություն՝ այդպիսով սահմանելով հեռավորության համաշխարհային ռեկորդ իրենց դասի սարքավորումների շարքում:
Այս մասին ասվում է Liquid Robotics ռոբոտներ արտադրող ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Wave Gliders 4 ռոբոտները իրենց ջրային ճամփորդությունը սկսել են 2011 թ. նոյեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկոյից: Նրանց ճամփորդության վերջնակետը Ավստրալիան և Ճապոնիան են:
Այս պահին ռոբոտները հասել են Հավայան կղզիներին: Ճանապարհի առաջին մասը նրանք հաղթահարում են միասին, իսկ ապա կբաժանվեն՝ առաջին զույգը կուղևորվի Ճապոնիա, իսկ երկրորդը՝ Ավստրալիա:
Liquid Robotics-ը հայտարարել է, որ ռոբոտների ճանապարհորդության և բոլոր տեղաշարժերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ Google Earth ծրագրի միջոցով:








































