Ըմպելիքների միջազգային արտադրողը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հրաժարվել է գովազդային արշավից այն բանից հետո, երբ քրիստոնեական ակտիվիստները բոյկոտել են նրա արտադրանքը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրանք վրդովվել են գովազդային տեսահոլովակից, որտեղ ներկայացված է ձանձրույթից ջրի վրայով քայլող Հիսուս Քրիստոսի մուլտիպլիկացիոն կերպարը:
ՀԱՀ–ի հռոմեա-կաթոլիկական եպիսկոպոսները հայտարարել են, որ ընկերության գովազդային արշավը շատ հեռուն է գնացել:
Ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ այդ հոլովակով որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել:









































