Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվելու է «ապագայի զինվոր» (Future Soldier) մարտական հավաքածու: Ներկայումս Ադրբեջանի համապատասխան կառույցները տվյալ հարցում ուսումնասիրում են տարբեր երկրների փորձը:
Առաջին փուլում «Ապագայի զինվոր» մարտական հավաքածուով համալրվելու են պայմանագրային զինծառայողների ստորաբաժանումները: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե երբ է սկսվելու ու ավարտվելու այդ գործընթացը:
Հավաքածուում ներառվելու են կապի ամենաժամանակից միջոցները, օպտիկական սարքեր, ջերմային տեսասարքեր, ստանդարտ սպառազինություն, նանոտեխնոլոգիաների հիման վրա պատրաստված համազգեստ:
Ներկայիս դրությամբ «Ապագայի զինվոր»-ի ստեղծման վրա աշխատանքներ են տանում 20 երկրներ, որոնց թվում են Գեմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նորվեգիան, Իսրայելը և այլն: Նշվում է, որ «Ապագայի զինվոր»-ի մարտական հագեցվածությունն արժենալու է 30,000-80,000 դոլար:









































