«ՀԺ»-ի իշխանական լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում լինելու է նաև Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
«Հիշեցնենք, այս ընթացքում մի քանի անգամ լուրեր են տարածվել, թե Հովսեփյանը, ում եղբայրը Մոսկվայում խոշոր գործարար է, ազատվելու է աշխատանքից: Վերջին անգամ, երբ նման լուրեր դրվեցին շրջանառության մեջ, վերահսկողականից մեր թղթակցին ասել էին, թե դա փոքր մարդկանց երազանքն ու ցանկությունն է ընդամենը կամ հիվանդագին երևակայության արդյունքը:
Այդ ժամանակ` այս տարվա փետրվարի սկզբին, Հովսեփյանը մեկնել էր արձակուրդ. ինչպես փոխանցել էին վերահսկողականից` նա սրտի խնդիր ուներ ու Գերմանիա էր մեկնել ստուգվելու նպատակով»:







































