Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Այս մասին Թեհրանում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը.
«Մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով հետ վերադարձնել մեր տարածքները: Թող ոչ ոք չկասկածի, որ մենք վերադարձնելու ենք մեր տարածքները:
Մեր 1 միլիոն փախստականների ճակատագիրը, մեր ավերված բնակավայրերը, մշակութային և կրոնական հուշարձաններն այսօր դարձել են երկակի ստանդարտների գերին: Այդպիսի պայմաններում մենք ստիպված ենք ամրապնդել մեր զինված ուժերը՝ կորսված տարածքները վերադարձնելու համար»:







































