Հեղինակավոր «Heritage Foundation» կազմակերպությունն ու «The Wall Street Journal» ամսագիրը հրապարակել են տնտեսական ազատության վարկանիշի հերթական՝ 2011թ. տարեկան վարկանիշային հետազոտությունը։ «2011թ. տնտեսական ազատության ինդեքս» (Index of Economic Freedom) հետազոտության արդյունքների համաձայն` Վրաստանը այս տարի զբաղեցնում է 29-րդ տեղը` 70.4% ցուցանիշով մտնելով հիմնականում ազատ աստիճանակարգի մեջ: Հիշեցնենք, որ 2009թ.-ին Վրաստանը զբաղեցնում էր 32-րդ տեղը, իսկ 2010թ.-ին` 26-րդը: Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում այս տարի Հոնկոնգն է: 2-րդ և 3-րդ տեղերը գրավում են համապատասխանաբար Սինգապուրն ու Ավստրալիան: Ցուցակի ստորին սանդղակում Կումբան, Զիմբաբվեն և Հյուսիսային Կորեան են: Հայաստանն այս տարի ևս զիջում է Վրաստանին: Այս անգամ հարևան երկրից հետ մնալով 7 սանդղակով` ՀՀ-ը 36-րդ տեղում է` միջին ազատության երկրների շարքում: Նշենք, որ 2009թ.-ին մենք գրավում էիք 31-րդ դիրքը: Այսինքն` 2009թ.-ի հետազոտության համեմատ Վրաստանը բարելավել է իր ցուցանիշը 3 սանդղակով, իսկ մենք, ընդհակառակը, ունեցել ենք 5 սանդղակի անկում: Վարկանիշային աղյուսակում իր դիքերը տարեցտարի բարելավում է նաև մեր մյուս հարևանը` Ադրբեջանը. Այն նախորդ տարվա համեմատ գրանցել է 4 տեղի աճ` զբաղեցնելով 92-րդ տեղը, սակայն շարունակում է մնալ հիմնականում ոչ ազատ երկրների աստիճանակարգում:
«Տնտեսական ազատության վարկանիշը» հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը։