Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քոնիայում ընկել է ուսումնական ինքնաթիռ: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 12.00-ին, տեղի տրակտորի գործարանի մոտ:
Վթարից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության ու հրշեջ մեքենաներ: Նախնական տեղեկություններով՝ օդաչուն զոհվել է:









































