Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի առողջապահության նախարարի հետ

Մարտի 12-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար պրոֆեսոր Լեոշ Լեգերի (Leoš Heger) հետ: Չեխ պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանում Չեխիայի դեսպանության մոտալուտ բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

ԱԳՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բժշկագիտության տարբեր բնագավառների մասնագետների համար փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպման, առողջապահության կազմակերպման և կառավարման, բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ոլորտներում: Հայաստանի դեսպանը կարևորել է վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պարբերական, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակումը համագործակցաբար կանխարգելիչ և հակահամաճարակային անհապաղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Իր հերթին պրոֆեսոր Լեգերը ներկայացրել է Չեխիայի առողջապահության համակարգի հետ համայնավարական զարգացման դժվարին ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ մոտեցել է Եվրոպայում լավագույնը համարվող գերմանական, ֆրանսիական և շվեյցարական համակարգերին: Առավել զարգացած ուղղություններից են սրտաբանությունը, վնասվածքաբանությունը և ուռուցքաբանությունը: Չեխիայում ստեղծվել է առողջապահական ապահովագրության առաջատար համակարգ: Զրուցակիցների համոզմամբ փորձի փոխանակումը փոխադարձ օգտակար և շահավետ կլինի կողմերի համար:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել առողջապահության միջազգային կազմակերպությունում հայ-չեխական համագործակցության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում