Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Թաղապետական ֆոլկլոր և ինտրիգներ

Երեկ խոսակցություններ տարածվեցին, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` Համլետ Մարգարյանին, որը նշանակվել էր Գագիկ Բեգլարյանի կողմից, ազատեց աշխատանքից, իսկ նրա փոխարեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը նվիրեց իր մանկության ընկերոջը` Էդուարդ Մուշեղյանին, ով առավել հայտնի է «Կյաժ Էդո» մականունով:
Երեկ մենք զրուցեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի հետ` պարզելու համար իրականությանը համապատասխանո՞ւմ են հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։ Ծանոթանալով մեր հարցին` Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը անակնկալի եկավ և ասաց. «Մամուլը կարող է քնել է, իմ վրայով երազ է տեսել և այդ երազը ներկայացնում է որպես իրականություն։ Ես էլ կարող եմ ասել, որ տվյալ լրագրողը իր տան տեղը փոխել է»։ Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Գագիկ Բեգլարյանի նշանակած կադրերը հերթով հրաժարականի դիմումներ են ներկայացնելու նոր կուսակցություն ստեղծելու համար` արձագանքեց. «Նաև ասում են, որ տվյալ լրագրողը բացի այն, որ իր տունն է ուզում փոխել, նաև պատրաստվում է ամուսնալուծվել։ Ես փորձեցի կոպիտ դիտարկման միջոցով օրինակ բերել և հավատացնել, որ նման բան չկա», – եզրափակեց Գագիկ Գյանջումյանը։
Մենք զրուցեցինք նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի հետ: Նա ևս նշեց, որ հրաժարական չի ներկայացրել և չի էլ պատրաստվում ներկայացնելու, իսկ հրաժարականի մասին խոսակցությունները քաղաքական պատվեր են: «Ես իմ սովորական ռեժիմով աշխատում եմ, հետևաբար այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Սովորականի համաձայն` առավոտյան ժամը 9-ին աշխատանքի եմ գնում: Ավելին, իմ աշխատանքային պարտականությունների շրջանակներում քաղաքապետի հանձնարարականներ են իրականացվում: Իմ անվան շուրջ մամուլում շրջանառված խոսակցությունները, վստահեցնում եմ, որ արժանահավատ չեն»: Մեր այն հարցին, թե շրջանառվող լուրերում քաղաքական պատվեր տեսնո՞ւմ է` պատասխանեց. «Տարբեր քաղաքական ուժեր պատվերներ են կատարում, ո՞վ է հասկանում: Ես որևէ մեկի անուն չեմ կարող նշել, բայց գիտեք, որ այդպես է, եթե ինչ-որ տեղ չեն կարողանում դիմացինի հետ կոնկրետ կռվի մեջ մտնել, թեկուզ քաղաքական առումով սկսում են մամուլի միջոցով այսպիսի վայրահաչություններ անել: Սա իմ կարծիքն է»: Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի հետ կուսակցություն ստեղծելուն` ավելացրեց. «Ես «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ եմ և ընդհանրապես նոր կուսակցության անդամագրվելու ցանկություն չունեմ: Ավելին, իմ սկզբունքներին և համոզմունքներին մարդիկ իրազեկ են և նման հարցերով դժվար թե ինձ դիմեն»: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նաև անկեղծացավ, որ ներկա դրությամբ առավել ոգևորված և ոգեշնչված է կատարում քաղաքապետի հանձնարարականները: «Օրինակ` քաղաքապետը դրսում` Գարեգին Նժդեհի հրապարակում, տեղակայված առևտրի վերաբերյալ հանձնարարականներ էր տվել: Այսօր արդեն այդ հանձնարարականները պարտաճանաչորեն կատարել եմ: Եթե Գարեգին Նժդեհի հրապարակում առևտուր նկատեց, ուրեմն պարտաճանաչ չեմ մեր քաղաքապետի հանձնարարության նկատմամբ», – լրացրեց Սարգիս Հովհաննիսյանը:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` վարչական շրջանների ղեկավարները հերթով հրաժարականի դիմումներ են ներկայացնելու, որից հետո իրենց ունեցած ռեսուրսներով հանդերձ միանալով Գագիկ Բեգլարյանին` կուսակցություն են ստեղծելու, ուստի զրուցեցինք նաև վարչական մյուս շրջանների ղեկավարների հետ` պարզելու համար, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ում հովանավորում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նշեց, որ իրեն դեռևս նման առաջարկով չեն դիմել, այնուհետև ավելացրեց, որ աշխատող մարդը կաշխատի, չաշխատող մարդը չի աշխատի: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, ով ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն է, նույնպես նշեց, որ իրեն նման հարցերով չեն դիմել: Նա չկարողացավ պատասխանել նոր կուսակցությանը անդամակցելու համաձայնություն կտա, թե ոչ հարցին, որովհետև դեռևս նման առաջարկություն չի ստացել: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, որը նախկին թաղապետ Թոխմախի Մհերի ազգականն է, ընդգծեց, որ դա քաղաքապետի որոշելիք հարցն է, իսկ ներկա դրությամբ ինքը իր աշխատանքն է կատարում` զբաղվելով համայնքի խնդիրներով: Իսկ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց, որ սպասվելիք հրաժարականի մասին ո՛չ լսել է, ո՛չ էլ մտավախություն ունի: Նոր կուսակցության ստեղծման միտքն էլ նրա մոտ ծիծաղ առաջացրեց: Գագիկ Բեգլարյանի կողմից ստեղծվելիք կուսակցության հարցին Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանը, որը նախկին թաղապետ, այժմ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբոր որդին է, խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել: Ինչ վերաբերում է վարչական շրջանի ղեկավարների հրաժարականներին` ավելացրեց. «Եթե նորընտիր քաղաքապետը հարմար գտնի, որ ես պետք է չաշխատեմ, այլ տարբերակ լինել չի կարող: Իր աշխատանքային թիմը ինքն է ստեղծում: Բայց ես չեմ կածում, որ աշխատող մարդու համար կարևոր է ղեկավարների փոփոխությունը»:

Տաթև Մեսրոպյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում