ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այս շաբաթ պատրաստվում են Սիրիայի ընդդիմությանը հայտնել իրենց աջակցությունը և նաև որոշել, թե որն է լինելու Աֆղանստանում ռազմական գործողությունների հաջորդ փուլը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Քեմերոնը այսօր կժամանի Վաշինգտոն՝ ցրելու համար Բրիտանիայի այն կասկածները, թե ԱՄՆ-ի հետ «հատուկ հարաբերությունները» փոխվել են:
Ըստ Washingtopn post-ի՝ երկու ղեկավարները խստորեն դատապարտել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացվող սարսափելի բռնությունները. նրանք պատրաստվում են փոխել «իրադարձությունների ընթացքը»:








































