«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ համագումարի օրը լրագրողների աչքից չի վրիպել ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը:
«Նրա նախկին ենթակաները, անգամ այդ օրը հերթապահություն անող բարձրաստիճան ոստիկանները խուսափում էին բարևել Սարգսյանին: Տարօրինակ վախով նրանք փորձում էին առավելագույնս չնկատելու տալ նախկին ղեկավարին, թեքել գլուխը` դեմ առ դեմ չհանդիպելու համար:
Ի դեպ, Ալիկ Սարգսյանը հրաժարվել է խոսել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Մարգար Օհանյանի հայտարարությունների մասին, որոնք մեղադրանքներ էին պարունակում իր դեմ:
«Հիշեցնենք, որ Օհանյանն ասել էր` Ալիկ Սարգսյանն իրենից անձնական վրեժ է լուծում, քանի որ ինքն ընդդիմացել է նրա վարած քաղաքականությանը»,- հավելում է թերթը:








































