Քիչ առաջ սուրբ Կաթողիկե եկեղեցում ավարտվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին մատուցված պատարագը: Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմում ստորագրեցին` ուղղված ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգին, որպեսզի վերջինս Հայաստան կատարած այցի ժամանակ իրենց ընդունի: Այդ նամակ-դիմումը Մարտի 1-ի զոհերի հարազատները քիչ առաջ տարան` փոխանցելու ԵԽ գրասենյակ: Ի դեպ, ուշագրավ է, որ պատարագը մատուցվեց Մարտի 1-ի զոհերից բացի այլ անունների անվանակոչությամբ. սա վկայում է այն մասին, որ էջմիածնում չեն վստահել Սուրբ Կաթողիկե եկեղեցու պատարագիչին և ուղարկել են մեկ այլ պատարագչի, որպեսզի չհնչեն միայն Մարտի 1-ի զոհերի անունները: Հավելենք նաև,որ պատարագի ընթացքում եկեղեցու շրջակայքում երևում էին մի քանի ոստիկաններ:









































