ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուզող Ահմեդ Շահիդը, ով հետևել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, երկուշաբթի օրը քննադատել է երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի աճի միտումը:
Իր զեկույցում Շահիդը կոչ է արել 2009 թ. Իրանում ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետաքննություն իրականացնել:
Նա միաժամանակ կոչ է արել Իրանին վերանայել մահապատժի մասին օրենքը և ապահովել երկրում խաղաղ հավաքների իրականացում և մտքերի ազատ արտահայտում:
Իրանն ավելի վաղ հրաժարվել էր ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին Իրան մուտքի արտոնագիր տրամադրել, և նա ստիպված էր եղել զեկույցը գրել առանց երկիր այցելելու:









































