Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հագն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել կատարել Սիրիայի բնակչությանը պաշտպանելու իր պարտականությունը` չկարողանալով ընդունել բանաձև, որը կդատապարտեր երկրում իրականացվող բռնությունները:
Ինչպես գրում է The telegraph-ը, Հագն, ով այժմ Նյու Յորքում է, կոչ է արել նախարարների հանդիպման ժամանակ նոր բանաձև ընդունել։ Հանդիպումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի կողմից, դրան մասնակցում էին խորհրդի բոլոր 15 անդամները:
Հագն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և մյուս պաշտոնյաներին ասել է, որ աշխարհն ականատես է եղել, ՄԱԿ-ի ձախողմանը, որը չի կարողացել կանխել խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող բռնությունները:









































