Լա Լիգայի գործող չեմպիոն «Բարսելոնա»-ի հարձակման առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ թիմի իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան չի հեռանա թիմից, իսկ ակումբը կշարունակի բարելավել իր խաղը։
«Գվարդիոլայի գլխավորությամբ թիմը վերջին չորս տարիների ընթացքում ցուցադրում է աշխարհի լավագույն ֆուտբոլը։ Ես կարծում եմ, որ նա «Բարսելոնա»-ի համար ավելի կարևոր է, քան ես։
Եթե Պեպը հեռանա, նրան փոխարինող գտնելն անհնար կլինի։ Կարծում եմ, որ նա կմնա, և թիմը կշարունակի ծաղկել։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջնական որոշումը միայն նա պետք է կայացնի»,- արգենտինացի հարձակվողին մեջբերում է Goal.com-ը։






































