Նյու Յորքում մարտի 9-ին տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Բան Կի-մունը:
«Պիեր» հյուրանոցում կազմակերպված հանդիսավոր այդ միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, տեղական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ ու հյուրեր:
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության հոբելյանական տարեթվի շրջանակներում այս տարվա ընթացքում անցկացնելու են նաև առանձին միջոցառումներ ու հանդիպումներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:











































