Երկար սպասված iPad-3-ի պրեմիերայից հետո, որը տեղի է ունեցել մարտի 7-ին, բրիտանական BBC հեռուստաընկերությունը մարդկանց դատին է հանձնել նոր «հեղափոխական» տեխնոլոգիա՝ iPad ձիերի համար (Horse iPad):
Նույն ոճով, ինչ iPad-ի պաշտոնական գովազդը, պարոդիայի գովազդը պատմում է նոր՝ ձիերի համար նախատեսված, պլանշետի առավելությունների մասին. «Լինել իրադարձությունների կենտրոնում, այցելել ձիերի Facebook, որտեղ կարելի զվարճանալ ընկերների հետ, խաղալ օնլայն խաղեր և այլ շատ հետաքրքիր ու գրավիչ բաներ կարող է բացահայտել իր համար ձին նոր պլանշետի շնորհիվ»,- տեղեկացնում է Mashable -ը:







































