Չնայած բրիտանացի վերլուծաբանները հայտարարություններ են անում, թե ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև եղած «հատուկ» հարաբերությունները այլևս նույնը չեն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապացուցում է ճիշտ հակառակը` այս շաբաթվա ընթացքում մի քանի հանդիպումներ ունենալով Դևիդ Քեմերոնի հետ:
USA Today-ը տեղեկացնում է, որ Օբաման հանդիպում կունենա Քեմերոնի հետ չորեքշաբթի օրը, որի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողի կողմից քաղաքացիների սպանության և 2014 թվականին երկրի անվտանգությունը Աֆղանստանի կառավարությանը հանձնելու հարցերը:
Բացի այդ, երկու ղեկավարները միասին կանցկացնեն նաև երեքշաբթի օրը, կմեկնեն Օհայո` բասկետբոլի խաղ դիտելու, իսկ այնուհետև Միշել Օբաման վարչապետին հրավիրել է մասնակցելու «մինի օլիմպիական խաղեր» միջոցառմանը:
Սպիտակ տան մամլո խոսնակի տեղակալ Ջոշ Ըրնիսթն ասել է, որ հզոր աշխատանքային և անգամ անձնական կապ կա նախագահ Օբամայի և վարչապետ Քեմերոնի միջև:











































