ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Քոֆի Անանն ասել է, որ լավատեսորեն է տրամադրված Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ ունեցած երկու հանդիպումներից հետո, սակայն դեռևս արյունահեղությունը դադարեցնելու որևէ գործարք չի կնքվել:
Associated press-ի փոխանցմամբ՝ Անանն այսօր Դամասկոսում Բաշար Ալ-Ասադի հետ ունեցած հանդիպումից հետո հանդիպել է նաև լրագրողների հետ: Նա հայտնել է՝ կարևոր է, որ ճգնաժամը առավել չխորանա:
Անանի երկօրյա այցի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը երկրի հյուսիսում շարունակում էին հարձակումները ապստամբների դեմ:
ՄԱԿ-ը չի կարողանում լուծում գտնել արյունահեղության դադարեցմանը, քանի որ կառավարությունն ու ընդդիմությունը հրաժարվում են քաղաքական երկխոսություն սկսել:









































