Monday, 15 06 2026
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի

Ամերիկան և Գլոբալ իշխանության ճգնաժամը

Վերջերս Նյու Յորքում տեղի ունեցավ Զբիգնև Բժեզինսկու «Ռազմավարական հայացք. Ամերիկան և գլոբալ իշխանության ճգնաժամը» նոր գրքի շնորհանդեսը: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի նախկին խորհրդականն այնտեղ ներկայացնում է արդի աշխարհում իրեն մտահոգող խնդիրները:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Комсомольская правда-ին Բժեզինսկու տված հարցազրույցից:

Հարց – Ձեր գրքում Դուք ուրվագծում եք նոր աշխարհի կործանման պատկերը, որտեղ ԱՄՆ-ը հայտնվում է տնտեսական անկման մեջ`բազմապատկած քաղաքական անզորությունն ու ռազմավարական մեկուսացումը, մինչդեռ Չինաստանն այդ նույն ժամանակ կատարում է պատմական կտրուկ թռիչք:

Պատ.– Իրոք, եթե Ամերիկան շարունակի ներքին քաղաքականության մեջ սահել ներքև ու վարի անհեռատես արտաքին քաղաքականություն, ապա, միանշանակորեն, կգա նրա մայրամուտը: Սակայն, արդյունքում, հաղթողների մեջ չի լինի անգամ Չինաստանը: Կհաղթանակի քաոսը: Իմ տեսանկյունից` մոտակա 20 տարիներին համաշխարհային ասպարեզում չի կարող վերջին տարիների Ամերիկային համեմատելի գերտերություն հայտնվել: Որովհետև աշխարհում գնում է ապակենտրոնացման գործընթաց: Հզորությունը, ուժը, ազդեցությունն անկասելիորեն տեղափոխվում են Արևմուտքից դեպի Արևելք: Պահանջվում է խելամիտ փոխզիջում:Եթե մեզ չհաջողվի դրան հասնել, ապա բոլորիս սպասվում է համաշխարհային քաոս, որից հեռու չէ նաև մարդկային քաղաքակրթության վերջը:

Հարց –  Ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան սրընթաց կերպով կորցնում գրավչությունն աշխարհում: Միգուցե դա կապված է նրա հետ, որ Ամերիկան իր վրա է վերցրել համաշխարհային ժանդարմի դե՞րը:

Պատ.– Չի կարելի ասել, թե Ամերիկան արդեն բոլորովին համակրանք չի վայելում աշխարհում: Սակայն պետք է ցավով արձանագրել. վերջին 20 տարիներին մենք կորցրինք այն բացառիկ վարկը, որը մեզ տրամադրեց պատմությունը Խորհրդային Միության փլուզման արդյունքում: Բայց չէ՞ որ 1990-ական թվականների սկզբին գրեթե բոլոր քաղաքագետները միաձայն պնդում էին, թե սկսվում է ԱՄՆ անվերապահգերիշխանությունն աշխարհում: Մենք հնարավորություն ունեինք սկսելվերաձևել աշխարհը, բայց արդյունքում իրավիճակը շատ ավելի անհանգիստ ու բարդ ստացվեց, քան դրանից առաջ էր:

Հարց – Ի՞նչն էր պատճառը:

Պատ.– Առաջին. անհրաժեշտ է նկատի առնել գլոբալ քաղաքական զարթոնքի ֆենոմենը: Անցյալում, մարդկության ողջ պատմության ընթացքում ժողովուրդները երբեք այդքան բացահայտորեն չեն արտահայտել իրենց ինքնագիտակցությունն ու քաղաքական նկրտումները:

Այն աշխարհը դարձրեց դժվար կառավարելի: Երկրորդ. դադարեց գոյություն ունենալ Արևմուտքի գերիշխանության ֆենոմենը: Վերջին երկու տասնամյակում տեղի ունեցան իրադարձություններ` արժանի ափսոսանքի: Նախևառաջ, Ամերիկան քամահրանքով վերաբերվեց սեփական ներպետական զարգացմանը: Մենք թույլ տվեցինք մի իրավիճակ, որի ժամանակ մեր հասարակության մեջ խորացավ սոցիալական անհավասարությունը: Եթե 1990թ. ձեռնարկությունների տնօրենների աշխատավարձը 70 անգամ էր գերազանցում միջին ամերիկացու աշխատավարձը, ապա այժմ այդ տարբերությունն աճել է մինչև 325 անգամ: Դրանով արհամարհվեց արդարությունը հասարակության մեջ` կայուն պետության գլխավոր հիմքը:

Մենք զարգացրել ենք այնպիսի ֆինանսական համակարգ, որի օրոք աշխարհում մեծաքանակ գործարքներ գործնականում իրականացվում են առանց վերահսկողության` հանգեցնելով հրեշավոր չարաշահումների և մի քանիսի չափից ավելի ինքնահարստացման: Մենք թույլ ենք տալիս հնամաշ լինել մեր ենթակառուցվածքներին` տրանսպորտ, կապ, կրթություն, առողջապահություն` այնտեղ գործնականում ներդրումներ չկատարելով:

Մենք վարում ենք պատերազմներ` չվճարելով սեփական բյուջեից, այլ վերցնում ենք անվերջանալի փոխառություններ, ինչը մեզ վերածում է անվճարունակ պարտապանի: Ներքին դժվարությունները փոխգործակցում են արտաքին քաղաքական խնդիրների հետ: Վերջին երկու տասնամյակի ընթացքում մենք կորցրինք չափի և համեստության բանական զգացումը:

Հարց –  Ձեր հայրենակիցներից լսել ենք այն կարծիքը, թե այսօր «ամերիկյան երազանք» հասկացությունը վերածվել է դատարկ խոսքի:

Պատ.– Գիտեք, որ Ամերիկան միշտ եղել է հնարավորությունների երկիր, և յուրաքանչյուր սերունդ ապրել է այն մտքով, որ նյութապես ավելի լավ է ապրելու, քան իր հայրերը: Սակայն բոլորովին վերջերս այդ գործընթացն արգելակվել է: Այսօր, օրինակ, միջին եվրոպացին հնարավորություն ունի կյանքում և կարիերայում ավելի արագ հաջողությունների հասնել, քան ամերիկացին:

Հարց – Հետխորհրդային երկրներից շատերը հաճույքով ընդօրինակում են ԱՄՆ միջին և բարձրագույն կրթության համակարգը. ներդրվում է վճարովի կրթությունը, կրճատվում են սովորելու համար պարտադիր առարկաներ, բուհ ընդունվողների համար մտցվում են միասնական պետական քննություններ…

Պատ.– Դուք շոշափեցիք Ամերիկայի համար ցավոտ թեմա: Ինձ շատ է անհանգստացնում կրթության խնդիրը մեր երկրում: Այո, մենք ժողովրդավարություն ենք, որը փորձում է գոյատևել բարդ աշխարհում՝ իրականացնելով խելացի արտաքին քաղաքականություն: Բայց դա հնարավոր է մի պայմանով` եթե մեր երկիրը բնակեցրած ժողովուրդը նույնպես խելացի է ու ողջամիտ: Այլապես, մենք ի վիճակի չենք լինի իրականացնել մեր առջև ծառացած խնդիրները:

Ստիպված եմ խոստովանել. ամերիկյան ժողովուրդը ծայր աստիճան անգրագետ է: Այն բոլորովին պատկերացում չունի արտաքին աշխարհի մասին: Մեր պետական դպրոցներում «Համաշխարհային պատմություն» առարկա չկա: Մենք երեխաներին սովորեցնում ենք շատ հայրենասիրական ամերիկյան պատմություն: Իսկ իրականում այն ՙԾննդյան տոների՚ գունազարդված պատմություն է` հեռու անցյալի բարդ ու հակասական իրողություններից: Վերցնենք, օրինակ, փոխհարաբերություններն Ամերիկայի բնիկ ազգաբնակչության` հնդկացիների հետ: Որքան էլ դա վիրավորական լինի, բայց պետք է խոստովանել, որ ՙօրենքի անունից՚ առաջին էթնիկ զտումներն իրականացվել են ամերիկյան հողում: Հազարավոր հնդկացիներ իրենց հողերից վտարվել են նախագահ Ջեքսոնի օրոք… Իսկ վերցնենք աշխարհագրությունը: Մենք այն չենք դասավանդում: Ամերիկյան վարժարանների ներկայիս շրջանավարտների գրեթե 52 տոկոսը չի կարող քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Նյու Յորքը: 2003 – 2010թթ. բուհ ընդունվողների 70 տոկոսը չէր կարողանում գտնել Իրաքը` երկիր, որի հետ մենք պատերազմում էինք: Մի անգամ ապագա ուսանողներին առաջարկեցին նույնականացնել քարտեզի վրա երկնագույնով ներկված մի մեծ տարածք: Եվ այսպես. նրանց 30 տոկոսը չկարողացավ որոշել, որ դա Խաղաղ օվկիանոսն է… Դուք ժպտում եք: Բայց դա ամենևին ծիծաղելի չէ: Այստեղից` մեծաթիվ ամերիկացիների անհավատալի անլուրջ վերաբերմունքն արտաքին քաղաքականության հարցերի նկատմամբ: Եվ ինչպե՞ս է այդ միջազգային խնդիրների ամբողջությունը հրամցվում հրապարակային բանավեճերում: Հաճախ չափազանց թեթև` բացառապես սև-սպիտակ գույներով, ընդ որում` գերակշռում է ամբոխավարությունը:

Հարց – Ձեր գնահատականը «Գրավի՜ր Ուոլ-սթրիթը» շարժմանը:

Պատ.– Ես «օկուպանտների» առիթով խառը զգացումներ եմ տածում: Զգացմունքային մակարդակում ես նրանց համակրում եմ: Համաձայն եմ նրանց հետ, ովքեր գտնում են, որ այդ շարժումն օբյեկտիվորեն առաջացել է արդի հասարակության մեջ քաղաքական ու սոցիալական գաղափարների բևեռացման, տարբեր խմբերի շահերի բախման հետևանքով: Հնարավոր է, դա գերազանց ահազանգ է, որը պետք է լսեն իշխանավորները: Բայց հանուն ինչի՞ սեփական առողջությունը ենթարկել վտանգի`տարվա ցուրտ եղանակին գիշերելով վրաններում: Եվ հետո, նրանց ելույթները հղի են վերաճելու անկառավարելի սոցիալական կոնֆլիկտի: Այն, ինչ տեղի ունեցավ Լոնդոնում անցյալ տարվա օգոստոսին` զանգվածային անկարգություններ, ավերումներ, կողոպուտներ, որոնք հանգեցրիn մարդկանց մահվան, ցուցադրում է անպատասխանատվությունն ու անվերահսկելի դաժանությունը, որին կարող են վերածվել խաղաղ բողոքները: Եվ, այնուամենայնիվ, ես մտածում եմ, որ ամերիկյան ժողովրդավարությունը պետք է իր մեջ ուժ գտնի` ճնշիչ միջոցներ չկիրառելու այդ շարժման մասնակիցների դեմ:   

Հարց – 2007թ. Դուք պաշտպանեցիք Բարաք Օբամայի առաջադրումը նախագահի պաշտոնին: Ասում են` այժմ Դուք նրա գաղտնի խորհրդականն եք արտաքին քաղաքականության հարցերով:

Պատ.– Ոչ, դա այդպես չէ: Ես հնարավորություն ունեմ ժամանակ առ ժամանակ նրան արտահայտել այս կամ այն խնդրի վերաբերյալ իմ հայացքները: Սակայն եթե դա ամեն օր կանոնավոր կերպով տեղի չի ունենում, ապա հակառակորդների հետ վեճերում, որոնք ձգտում են նույնպես ազդել նախագահի վրա, դուք լիովին չեք վերահսկի իրավիճակը: Բայց Օբաման խելացի մարդ է և հիանալի տարբերում է` որն ինչի համար է:

Հարց –  Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, հավանականությունը, որ Ամերիկան ամենամոտ ժամանակներս կսկսի պատերազմն Իրանի հետ:

Պատ.– Իրանը լրջագույն խնդիր է, որի լուծման համար պահանջվում է իմաստուն մոտեցում: Պարզապես պատերազմի մեջ մտնել` անխոհեմ է: Հատկապես Աֆղանստանում ռազմական գործողությունների տասնամյա փորձից հետո: Հեշտ է պատերազմ սկսել, բայց դժվար է այն ավարտել: Առավել ևս, որ նման պատերազմի  հետևանքները  դժվար է կանխատեսել: Ներկայիս պատերազմներն Ամերիկային էժան չեն նստում: Մենք կարողացանք հաղթել նացիստական Գերմանիային և միլիտարիստական Ճապոնիային չորս տարում` իհարկե, խորհրդային բանակի հետ:

Թալիբանի հետ այժմյան պատերազմը շարունակվում է 10 տարի, և, ճշմարիտն ասած, նրա վերջը չի երևում: Իսկ քանի տարի պահանջվեց, որպեսզի մաքրվի Իրաքը: Սակայն այնտեղ դեռ հիմա էլ անհանգիստ է:

Հարց – Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Պատ.– Իրավիճակը միանգամայն հաղթահարելի է, և, անշուշտ, զսպման ենթակա: 40 տարվա ընթացքում` ՙսառը պատերազմի՚ տարիներին, մենք անցկացրինք Խորհրդային Միության միջուկային զսպման քաղաքականություն: Մենք զսպեցինք նաև Չինաստանին` վեճի մեջ «վերջին փաստարկի» գործադրումից:

Չէի ցանկանա մանրամասների մեջ խորանալ, սակայն այդ տարիներին, մեր դեմ միջուկային զենքի կիրառման դեպքում, ինձ վրա էր դրված ԱՄՆ նախագահի պատասխանի համակարգման պարտականությունը: Մի անգամ ինձ արթնացրեց գեներալի կոչումով իմ օգնականը, ով զեկուցեց, թե միջուկային գրոհ է սկսվել: Խոստովանում եմ, ես սկզբում չէի կարողանում ուշքի գալ և կենտրոնանալ: Ես գիտեի, որ Վաշինգտոնում գտնվող իմ ընտանիքը 20 րոպե անց մահացած կլինի: Եվ իմ բոլոր մտքերն ուղղված էին այդ փաստի գիտակցմանը: Իսկ հետո վրա հասավ անդորրության տարօրինակ զգացումը. սա վերջն է, վերջը բոլորի համար: Եվ այնտեղ, ուր մենք ենք գնալու, գնալու է նաև նա` մեր հակառակորդը… Բարեբախտաբար, դա կեղծ տագնապ էր…

Այսօր Ամերիկային հաջողվում է զսպել Իրանի միջուկային հավակնություններն այն սպառնալիքի շնորհիվ, որ անհապաղ հետևելու է կաթվածահար անող պատասխան: Ես կարծում եմ, որ մենք մեզ վրա պետք է վերցնենք այնպիսի հրապարակային պարտավորություններ, ինչպիսին որ ընդունել էինք Եվրոպայում մեր ՆԱՏՕ դաշնակիցներին պաշտպանելու համար. այսինքն` Իրանի ցանկացած սպառնալիք` նրա կողմից միջուկային զենքի տիրապետման և մերձավորարևելյան երկրների դեմ դրա կիրառման դեպքում, Միացյալ Նահանգների կողմից պետք է դիտվի որպես հարձակում հենց իր` ԱՄՆ-ի վրա: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ միջուկային զենքին հնարավոր տիրապետումը ծանրակշիռ պատճառ է, ուստի, Ամերիկան պետք է շատ զգուշավոր և ողջամիտ լինի, մինչ նոր պատերազմ կսկսի այդ տարա ծաշրջանում: Այսպիսի պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել:

Եվ չարժե այս առումով պատրանքներ տածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում